Այսօր: Շաբաթ, 31 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 941-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2025 թվականի N 941-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՂԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 03-075-0010-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն, որ Շաղափ բնակավայրի՝ 03-075-0010-0002 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.14900 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացիներ՝ Կարո Սեդրակի Ղազարյանի և Նինա Սերյոժայի Գրիգորյանի կողմից, հիմք ընդունելով այն, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա շենքեր շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի՝ Նինա Սերյոժայի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի գտնվող, Շաղափ բնակավայրի՝ 03-075-0010-0002 կադաստրային ծածկագիրը կրող սահմանազատված 0․14900 հա հողամասից՝ 0.029 հա մակերեսով հողամասը համաձայն՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջների անհատույց ճանաչել քաղաքացիներ՝ Կարո Սեդրակի Ղազարյանի /ծնված 25.12.1965թ./ և Նինա Սերյոժայի Գրիգորյանի /ծնված 13.01.1966թ./ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2․ Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի՝ 03-075-0010-0002 կադաստրային ծածկագիրը կրող, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան և ծածկի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Կարո Սեդրակի Ղազարյանի և Նինա Սերյոժայի Գրիգորյանի գույքային իրավունքները` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:

3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նինա Սերյոժայի Գրիգորյանի պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner