Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Լևոն Ավետիսյան կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Լևոն Ավետիսյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի, Մ.Հովհաննիսյան փողոց 38 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն, առևտրի սրահ) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Լևոն Ավետիսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ՝ և 900425004547 հաշվեհամարին՝ 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լևոն Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: