Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 06.11.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.  

28.10.24 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան ... Մանրամասն
18.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ ս/թ-ի հոկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ-ի նիստը:

Նիստի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

1. Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկման մասին

ԽՄ-ի անդամների գրանցումը՝ 10:45-ից սկսած:

18.10.24 ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ...
Շարունակելով միջոցառումների շարքը…📍Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ին, Վեդու համայնքապետարանի հարակից տարածքում նախատեսվում է նշել «Ոչ նյութական մշակութային ժառանգության» միջազգային օրը։📌Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:🤩Մեզ բոլորիս սպասվում է մշակույթով լի և բերքաշատ օր, քանի որ ոչ միայն հանրահռչակվելու են համայնքներում կենսունակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում գրանցված ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները, այլև նշվելու է բերքի տոնը, որը նվիրված է բերքահավաքին, ... Մանրամասն
15.10.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

15.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ ս/թ-ի հոկտեմբերի 18-ին ժամը 15:00-ին համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ-ի նիստը:

Նիստի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

1. Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկման մասին

ԽՄ-ի անդամների գրանցումը՝ 14:30-ից սկսած:

10.10.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում:Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել Վեդի համայնքի բնակիչները և համայնքում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք:Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք հանրային քննարկման առարկայի ... Մանրամասն
07.10.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հարգելի Սիսավան բնակավայրի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. նոյեմբերի 8-ին ժամը 11:00-ին Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի մշակույթի տան դահլիճում (գյուղ Սիսավան, Այգեստան 1) տեղի կունենա «Ղարաքիլիսա» ՍՊԸ-ի կողմից (գտնվելու վայրը՝ ք.Վանաձոր, Տիգրան Մեծի փողոց 63/21) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Մեսրոպ Մաշտոցի 12 հասցեում նախատեսվող դպրոցի կառուցման վերաբերյալ հանրային լսումներ (1-ին փուլ):Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner