Ղեկավարվելով <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի պահանջով ավագանին որոշում է. Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 19-ի <ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ 03-004-0107-0162 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.00485 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> թիվ 28 որոշման որոշման բովանդակությունը ընթերցել հետևյալ կերպ`
1. Թույլատրել Վեդի համայնքի Գայի 5-12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-004-0107-0162 ծածկագիրը կրող, 0.00485 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ վճառքի կարգով:
2. Օտարման նպատակը` ավտոտնակ կառուցելու նպատակով, ժաամկետը` մինչև մեկ տարի, մեկնարկային գինը`տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ը: |