Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.05.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=80f6b222-5c0f-4297-91d5-dd01a47069c1

29.04.24 ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՇԱՎ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի Վեդի քաղաքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ս.թ. մայիսի 2-ին, ժամը 11:30-ին Վեդի քաղաքում կկազմակերպվի «Առողջ ապրելակերպի արշավ»` ընտանեկան ձևաչափով:Միջոցառումը կսկսվի քայլերթով (Վեդի մուտքը ազդարարող հուշաքարի հարակից տարածքից) և կշարունակվի բուն առողջապահական միջոցառման վայրում (Վեդի համայնքապետարանի շենքի դիմաց):Արշավի ընթացքում կներկայացվեն տաղավարներ, որոնցում կիրականացվեն առողջ վարքագծի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ:Արշավի ընթացքում հանրությանը կիրազեկվի նաև տարեկան սքրինինգների անհրաժեշտության մասին:Սիրով հրավիրում ենք՝ մասնակցելու արշավի ընթացքում իրականացվող քայլերթին:Արշավի օրակարգը.Արշավի օրակարգը ՄիջոցառումՍկիզբԱվարտ Քայլերթ11.30 12։00 Ողջույնի ... Մանրամասն
25.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ անասնաբույժ․

Վեդու համայնքապետարանը սրտանց  շնորհավորում է Անասնաբույժի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և մասնագիտական աճ, ի շահ Վեդի համայնքի անասնաբուծությամբ զբաղվող բնակչության:

Շնորհավոր Անասնաբույժի օր։

Հարգանքով՝ Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժին

22.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հարգելի Շաղափ բնակավայրի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Շաղափ բնակավայրի վարչական շենքում (գ․ Շաղափ, Արարատյան 17) տեղի կունենա «Ս․Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Շաղափ բանակավայրի տրավերտինների հանքավայրի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական ... Մանրամասն
03.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.04.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 10-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=71694d68-c3c2-49b6-a912-fdc42d86545e

03.04.24 ✨ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ✨
📍Վայրը՝ Ուրցաձոր-Շաղափ դաշտամիջյան հատված Օրը՝ ապրիլի 6 Ժամը՝ 10:00Հարգելի’ բնակիչներ, Վեդի համայնքում մշակութային կյանքն ակտիվանում է արդեն ավանդույթ դարձած հերթական միջոցառմամբ։ Շատերին է ծանոթ համայնքի կողմից կազմակերպված այս մրցութային միջոցառումը, որը հիանալի միջոց է կտրվելու առօրյա հոգսերից և միասին վայելելու գարնանային ջերմ օրը։Միջոցառման մրցութային մասը բաղկացած է հետևյալ սիրողական մարզաձևերից՝1. Խճուղային հեծանվավազք 2. Պարանի ձգում 3. Ձիավարություն Ցանկանում ենք նշել, որ մրցույթի սիրողական մարզաձևերում այս տարի մասնակցություն են ունենալու ոչ միայն Վեդի համայնքի բնակավայրերի բնակիչները, այլև Արարատի մարզի մյուս համայնքների ներկայացուցիչներ՝ Արարատ, Արտաշատ, ... Մանրամասն
03.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ.

2024 թվականի ապրիլի 3-ից առաջարկվում է պարարտանյութերի հետևյալ գները՝

1. Ազոտական պարարտանյութ - 34.4% (50կգ) – 6600դր.

2. Կարբամիդ - 46.2% (50կգ) - 10000դր.

3. Կոմպլեքս պարարտանյութ N16 P16 K16 (50կգ) - 10300դր.

ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկետափ, Սամվել Շահինյան

Հեռախոս` 098-31-74-65,  041-31-74-65,  091-31-74-65

Էլ․ հասցե՝ a_m.llc@mail.ru

Հարգանքով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

27.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վեդի համայնքի հարգելի' հողագործներ․

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է՝ Արարատյան դաշտի առանձին հատվածներում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և լուսադեմին, ժամը 6։00 - 7։00 ընկած ժամանակահատվածում օդում սպասվում է 0-ից -1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ սպասված բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Հանգանքներով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner