05.04.21
Հորդոր համայնքի բնակիչներին
|
Վեդի համայնքի հարգելի բնակիչներ. Բնապահպանական և սանիտարահիգիենիկ նկատառումներից ելնելով, խնդրում ենք և հորդորում, համայնքի տարածքի ջրատարների մեջ աղբ չլցնել:
|
|
30.03.21
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
|
Ս/թ ապրիլի 2-ին ժամը 15:00-ին Վեդու քաղաքային մշակույթի տանը տեղի կունենա ցուցահանդես , որի ընթացքում կցուցադրվի Վեդու արվեստագետների մասին վավերագրական ֆիլմ: Սիրով հրավիրում ենք բոլոիդ:
|
|
22.03.21
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ) ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայացնում ենք օգտակար հղումներ, հնարավորության դեպքում դրանք կիրառելու նպատակով: Հղումները կօգնեն ձեզ առավել հեշտ գտնել շարժական և անշարժ գուքերի վերաբերյալ տեղեկատվություն: Էլեկտրոնային կադաստր – https://e-cadastre.am ՀՀ կադաստրի կոմիտեի յութուբյան ալիք https://www.youtube.com/.../UCN-Rp17oqpWRX4UbQTf54kA/videos ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջhttps://www.facebook.com/cadastrecommitte Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝ https://www.youtube.com/channel/UCpIPwLwOCWlPrEZnBZQgnyw ԷԿԵՆԳ ՓԲԸ կայքը՝https://ekeng.am/hy Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝https://www.facebook.com/groups/469342944234738 Գույքահարկի ...
Մանրամասն |
|
10.03.21
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2021թ մարտի 22-ին ժամը 16:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վեդիի ավագ դպրոցի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Վեդիի համայնքապետարանում, ինչպես նաև ՃՇՀԱՀ հիմնադրամում /հասցե՝ ՀՀ ք.Երևան, Տերյան 105/:Նախատեսվող հանրային քննարկումը կիրականացվի պահպանելով մասնակիցների միջև անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունն ու քննարկումների օրվա և ...
Մանրամասն |
|
08.03.21
Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանի ուղերձը կանանց տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ
|
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը՝ վկան մեր երկրի համար ծանրագույն շրջանում սահմանին և թիկունքում հերոսաբար պայքարած մեր զավակները: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների: Առանձնակի ցանկանում եմ շնորհավորել և իմ երախտիքն ու խոնարհումն բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս որդիների մայրերին։ Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ և ի սրտե ցանկանում, որ դուք մշտապես շրջապատված ...
Մանրամասն |
|
05.03.21
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վեդի քաղաքի հերոսներ Դավիթ Մանուկյանը, Արտյոմ Մալխասյանը և Արման Թոփչյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
|
|
26.02.21
ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Վեդու համայնքապետարանը շարունակում է իր բարի ավանդույթը Վեդի համայնքի բոլոր նորապսակներին և նորածիններին տալով խորհրդանշական նվերներ:
|
|
09.02.21
ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
|
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում փետրվարի 1-ից 7-ը անցկացվեց մեծահասակների ծանրամարտի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը: Փայլուն մասնակցություն և բարձր արդյունքներ է գրանցել Մարտին Վարդանյանի անվան Վեդու մանկապատանեական մարզադպրոցի հավաքականը մարզիչ Մհեր Պողոսյանի գլխավորությամբ: 55 կգ քաշային կարգ՝ Արմեն Հունանյան երկրորդ հորիզոնական/15 տարեկան/. 67 կգ քաշային կարգ՝ Գոռ Սահայան երկրորդ հորիզոնական/17 տարեկան/. 81 կգ քաշային կարգ Սուրեն Գրիգորյան երկրորդ հորիզոնական/17 տարեկան/. 64 կգ քաշային կարգ՝ Մարիամ Միքայելյան երկրորդ հորիզոնական /17 տարեկան/. Շնորհավորում ենք և բոլոր մարզիկներին առաջնությանը ցուցաբերած բարձր արդյունքների համար և մաղթում ենք նորանոր հաղթանակներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |