|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2025 թվականի N 75-Ա |
«ԱՐԱՐԱՏ ՃԱՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՇԵՆԻ ԱԿԽ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ԱՐԱՐԱՏ ՃԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վանաշենի ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 8-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ԱՐԱՐԱՏ ՃԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Ավշար Արարատ-Վեդի ճ. աջ մ. թ. 2/2) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ Արարատի մարզի Վանաշենի ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |
Կողմ -12 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -8 ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.88 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|