Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ԱՐԱՐԱՏ ՃԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վանաշենի ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 8-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ԱՐԱՐԱՏ ՃԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Ավշար Արարատ-Վեդի ճ. աջ մ. թ. 2/2) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ Արարատի մարզի Վանաշենի ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |