Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Գերասիմի Համբարձումյանի դիմումը այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.38 հա վարելահողում հիմնել է հնդավոր (խնձորի այգի) որոշում եմ՝
1. Վեդի քաղաքի բնակիչ՝ Անդրանիկ Գերասիմի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող 246-003 ծածկագրով 0.38հա վարելահողը ցածրարաժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ հնդավորի /խնձորի այգի/ և ենթարկել համապատասխան գրանցման:
2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ հողատեսքի փոփոխության գրանցում և հաշվառում կատարելու: