Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Ընդունել ի գիտություն Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ հաղորդումը՝
ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի
բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |