Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2025 թվականի հերթական նստաշրջանի նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Արսեն Կարապետյանը չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, սակայն հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հուլիսի 02-ի N 2294 գրությամբ ներկայացված ժամկետում Արսեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Հ.Վարդանյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 05-ին ներկայացված գրությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2025 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում՝ 2025 թվականի փետրվարի 12-ի, մարտի 12-ի, ապրիլի 16-ի, մայիսի 21-ի, հունիսի 18-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանի բացակայությունները համարել հարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |