Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս կարող է գրանցվել անհատ ձեռնարկատերը (ԱՁ)
1.Պետական տուրքերի վճարում. Եթե որոշել եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կարող եք ձեր ջանքերն ու ժամանակը խնայել և նախքան Պետական ՌԵգիստր այցելելը կատարել որոշ անհրաժեշտ գործողություններ: Նախ, որևէ բանկում կամ բանկի մասնաճյուղում պետք է վճարեք 3000 դրամ պետական տուրք: Այդ վճարումը կատարեք որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար 900005160750 հաշվեհամարին: Վճարման անդորրագիրը պահեք դիմումի հետ միասին ներկայացնելու համար: Պետական Ռեգիստրի գրասենյակում որևէ վճարում չի կատարվում: 2.Ներկայացնել դիմումի ձևը. Այնուհետև պետք է լրացնեք և ներկայացնեք գրանցման դիմումը: Դիմումի ձևը կարելի է ստանալ Պետական Ռեգիստրի տարածքային գրասենյակից: Նախքան դիմումը ներկայացնելը համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են, բոլոր հարցերին սպառիչ պատասխան եք տվել և ստորագրել եք դիմումի ձևը: Անհրաժեշտ է ներկայացնել՝ 1. Անձնագրի պատճենը /նկարով և գրանցման էջերը/, 2. Մեկ 3x4 չափսի լուսանկար, 3. Բանկում վճարված պետական տուրքի /3000 դրամ/ անդորրագիրը: Ձեզ մոտ պահեք նաև լրացված դիմումի պատճենը: Եթե դուք ձեր բիզնեսը գրանցում եք որպես անհատ ձեռնարկատեր Երևան քաղաքից դուրս որևէ վայրում, ապա ոչ մի հավելյալ վճար չպետք է կատարեք, բացառությամբ հարկային մարմիններում և լիցենզավորման համար: (Ընդ որում, անհատ ձեռնարկատերը հարկային մարմիններում պետք է վճարի 500 դրամ հարկային ձևեր ձեռք բերելու համար: Ոչ մի պաշտոնական արժեք այս ձևերը ձեռք բերելու համար սահմանված չէ, սակայն հարկային մարմինները հայտնում են, որ դա պատճենահանման գինն է: Ուստի այս գինը կարող է շատ չնչին տարբերվել: Լիցենզավորման հետ կապված վճարումները տարբեր են, կախված լիցենզավորվող կազմակերպության տնտեսական գործունեությունից): 3.Գրանցում կամ մերժում. Պետական Ռեգիստրում ձեր դիմումը կքննարկվի, և կամ կգրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր, կամ ձեր դիմումը կմերժվի:Եթե գրանցումը չի հաստատվում, ձեզ պետք է դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն տրամադրեն: Հաստատվելու դեպքում որոշումը կայացվում է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: 4.Վերցրեք գրանցման վկայականը. Եթե գրանցումը կատարվել է, Պետական Ռեգիստրից վերցրեք գրանցման վկայականը: Այդ վկայականը կարող եք պահել ձեր աշխատավայրում, կամ եթե դրանք մի քանիսն են պահեք դրանք գործունեության հասցեում, որը նշված է դիմումի մեջ: Լավ կլինի ունենաք վկայականի մի քանի օրինակներ՝ այն դեպքերի համար, եթե հանկարծ մեկը կորի կամ վնասվի: Բացի այդ, եթե բիզնեսը գտնվում է մի քանի տարբեր վայրերում, յուրաքանչյուր վայրում պետք է լինի վկայականի մեկ պատճեն՝ պետական մարմինների կողմից ստուգումների ժամանակ ներկայացնելու համար:
how to have a abortion safe method of abortion natural abortion
how to have a abortion open natural abortion
how to get an std test infectious diseases can men get chlamydia

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ (ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 01/03/2010
Թեմա Պետական Ռեգիստր
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner