Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական օժանդակության ծրագրեր
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 20
Հարգելի համաքաղաքացիներ.
2019,Ապրիլ 18 - Նոյեմբեր 18
Միջոցառում
2019,Ապրիլ 17 - Մայիս 31

ՀԱՐՑՈՒՄ
Նշեք Վեդի համայնքի ամենակարևոր և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրը









Ինչպե՞ս առաջադրվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու
1.Քաղաքացիներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել ինքնաառաջադրման կարգով՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում և ընտրական գրավի մուծման անդորրագիր՝ մինչև 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, իսկ ավագանու անդամը՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ ավագանու անդամը՝ 20-ապատիկի չափով: (Քանի որ Չարենցավան համայնքի ընտորղների թիվը մոտ 21500 է, ապա համայնքի ղեկավարի համար անհրաժեշտ է մուծել 100x1000 դր. = 100000 դր., իսկ ավագանու համար 20x1000դր=20000 դր. ընտրական գրավ:) 2.Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախնըտրական հիմնադրամ: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։ 3.Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև ընտրատարածքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախնըտրական հիմնադրամ: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։ 4.Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրը, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը։ 5.Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է՝ 1) Ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, 2) Տեղեկանք՝ վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին, 3) Տեղեկանք՝ վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին, իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին՝ տեղեկանք վերջին մեկ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին, 4) Թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է §Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով։ 6.Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։ 7.Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով: 8.Համայնքի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ (ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 01/03/2010
Թեմա Ընտրություններ
Իրավական հիմքը Ընտրական օրենսգիրք (Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը)
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6

(0234) 2-33-32

vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rarambler.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner