14.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում։Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 36, 38, 40, 41, 42, 43, 45, 46, 49, 49/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բազրիքների ձևավորման և արդիականացման վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:Հանրային լսման վերաբերյալ ...
Մանրամասն |
|
12.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Վեդի համայնքի հարգելի՛ բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին ժամը, 15:00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «Տրավ Սիմֆնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասի (Սալաքար տեղամասի) բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):ՀՀ կառավարության 19․11․2014թ․ ...
Մանրամասն |
|
05.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 13-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=e5f88f1b-68ca-4c8b-a0d5-5139d0c5062b
|
|
15.02.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ, Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացման, ինչպես նաև գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգընթաց՝ Արարատի մարզում ավելանում է նաև հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով: Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով հորդորում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
|
|
09.02.24
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Հարգելի տնտեսվարողներ․ Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
|
|
09.02.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ ս/թ-ի փետրվարի 13-ին ժամը 15:30-ին համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ-ի նիստը:Նիստի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի 2024 թվականի փետրվարի 13-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի ...
Մանրամասն |
|
08.02.24
ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋ
|
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ...
Մանրամասն |
|
07.02.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 15.02.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի փետրվարի 15-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=d9ce6589-889e-49ae-b1ba-4cfd17246099
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |