Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արտակ Հակոբի Բարսեղյանի դիմումը այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.45 հա վարելահողում հիմնել է խաղողի այգի որոշում եմ՝
1. Վեդի քաղաքի բնակիչ՝ Արտակ Հակոբի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0218-0005 ծածկագրով 0.45հա վարելահողը ցածրարաժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և ենթարկել համապատասխան գրանցման:
2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ հողատեսքի փոփոխության գրանցում և հաշվառում կատարելու: