|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մայիսի 2019 թվականի N 234 |
ԱԻԴԱ ՊԵՏԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Աիդա Պետիկի Բարսեղյանի դիմումը այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 12 հա վարելահողից 1,9 հա-ի վրա հիմնել է խաղողի այգի, որոշում եմ՝ 1. Թույլատրել Վեդի քաղաքի բնակիչ Աիդա Պետիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 201-013 ծածկագրով 12 հա վարելահողի մի մասը`1,9 հա-ը ցածրարաժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և ենթարկել համապատասխան գրանցման:
2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման և հաշվառման միասնական ստորաբաժանում հողատեսքի փոփոխության գրանցում և հաշվառում կատարելու:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(11.37 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|