Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, որոշում եմ
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից` կից հողամասի հատակագծի համաձայն, առանձնացնել 0.00087 հա մակերեսով հողամաս:
2. 0.00087 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համայնքի գլխավոր հատակագծի համաձայն փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
3. 0.00087 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր տրամադրել ք.Վեդի, Թումանյան փողոց թիվ 3/3-10 հասցեն: