|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2018 թվականի N 57 |
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N N 1-2 հավելվածների: 2.ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2017թվականի «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N56 որոշման N N 1-2 հավելվածները:
3.Առաջարկել Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
4.Սույն որոշման1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |
Կողմ -7 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԼԱԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.59 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|