Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի կողմից տրված եզրակացության համաձայն համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0113-0010 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շենք-շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.01032 հա հողամասը չկառուցապատված է և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով. որոշում եմ`
1. Վեդու քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 18 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0113-0010 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.11 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել քաղաքացիներ` Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի /ծնված 25.12.1988թ./ գույքային իրավունքները`ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
2. Վեդու քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 18 հասցեում գտնվող, 0.11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01032 հա հողամասը օրենքի ուժով ճանաչել քաղաքացիներ`Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի /ծնված 25.12.1988թ./սեփականության իրավունքը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:
4. Անշարժ գույքի միավորին` 03-004-0113-0010 ծածկագիրը կրող 0.12032 հա մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շենք-շինություններին, որպես անշարժ գույքի մեկ միավորի թողնել ք.Վեդի, Կասյան փողոց թիվ 18 հասցեն:
5. Առաջարկել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի միասնական ստորաբաժանմանը օրենքով սահմանված կարգով գրանցել քաղաքացներ` Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի /ծնված 25.12.1988թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ` տրամադրելով սեփականության իրավունքի գրանցման վկայական: