Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 12.04.2001թ. թիվ 286, 10.03.2005թ. թիվ 314-Ն և 30.11.2006թ. թիվ 1726-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով Վեդու քաղաքային համայնքի ավագանու 11.09.2012թ. արտահերթ նիստի թիվ 5 և 23.01.2013թ հերթական նիստի թիվ 1 արձանագրությունները որոշում եմ.
1. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, առանձնացնել 0.00529 հա մակերեսով հողամաս, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորի, տրամադրելով ք.Վեդի, Կոմիտաս փողոց 11/1 հասցեն:
2. 0.00529 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի: