Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ռազմիկ Միխայիլի Սարկիսյանի կողմից լիազորված անձ Ռիմմա Միխայիլի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի՝ 03-076-0013-0016 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել hասցե՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Գ. Լուսավորչի փողոց, 13 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03999HZTMNAY/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։