Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշումը և հաշվի առնելով Աղվան Լյուդվիկի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-095-0349 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.05237հա և 0.15053հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Աղվան Լյուդվիկի Մկրտչյանին՝ վարձակալության պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով քաղաքացի Աղվան Լյուդվիկի Մկրտչյանի հետ կնքել 03-095-0349 կադաստրային ծածկագիրը կրող 0.05237հա և 0.15053հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-095-0349 կադաստրային ծածկագիրը կրող 0.05237հա և 0.15053հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 6000 /վեց հազար /ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշումը կից հողամասի հատակագիծը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: