Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 741-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2024 թվականի N 741-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1866-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի գրությունը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման որոշումը՝ որոշում եմ․

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեփտեմբերի 18-ի՝ « Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցի 3 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերի վերականգնման մասին» N 1866-Ա որոշման մեջ /այսուհետ՝ Որոշում/ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշման հիմնական մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ղեկավարվելով 02.11.2005թ. «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Սիսակ Սիրակի Պետրոսյանի կողմից լիազորված անձ Լավրենտ Սիսակի Պետրոսյանի 06.07.2023 թվականի թիվ 5172 դիմումն այն մասին, որ Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0571-0003 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոց  5/3 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է իր սեփականությունը /հիմք՝ սեփականության վկայական տրված 19 հոկտեմբերի 1995 թ-ի թիվ 4/9/, սակայն չեն պահպանվել շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ որոշում եմ․

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner