Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Մարիետա Ղազարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մարիետա Ղազարյանին տալ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթաքում, Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 3 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Մարիետա Ղազարյանից որպես տեղական տուրք գանձել 10400 (տասը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: