Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 747-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 747-Ա

ՎԵՆԵՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-073-0010-0008/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ շինության պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Վեներա Պարույրի Մկրտչյանի /ծնված՝ 03.04.1946թ./ դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-073-0010-0008/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 3․6քմ պարիսպը ճանաչել օրինական, ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչել քաղաքացի Վեներա Պարույրի Մկրտչյանի սեփականության իրավունքը։

2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն թիվ 2465288 սեփականության իրավունքի վկայականում հաշվառված տվյալների:

3. ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը օժանդակ շինության /պարիսպ/ համար սահմանել՝ 3.6x616.8= 2220 ՀՀ դրամ:

4. Քաղաքացի Վեներա Պարույրի Մկրտչյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 - օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner