Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Կարեն Կարապետի Կրպոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի՝
1.1. 03-093-0215-0009 ծածկագիրը կրող /վկայական՝ 827454/ գյուղատնտեսական նշանակության 0.104հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
1.2․ 03-093-0212-0009 ծածկագիրը կրող /վկայական՝ 827453/ գյուղատնտեսական նշանակության 0.141հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: