Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մելիքսեթ Խաչիկի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրում գտնվող, 03-075-0212-0053 կադաստրային ծածկագիրը կրող, Մելիքսեթ Խաչիկի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասում այգետնակ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից