Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 829-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 829-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ 6 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Հ. Թումանյան փողոց 4 շենք 6 բնակարան հասցեում ինքնակամ կառուցված բնակարանի կցակառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Կարինե Վանուշի Կոստանյանի /ծնված 29.07.1975թ․/ դիմումը և շահագրգիռ անձանց գրավոր համաձայնությունները՝ որոշում եմ.

1.ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Հ. Թումանյան փողոցում գտնվող բազմաբնակարան բնակելի 4 շենքի 6 բնակարանին կից ինքնակամ կառուցված բնակարանը 12․7քմ արտաքին մակերեսով /առկա է 1 դուռ և 2 պատուհանի փոփոխություն/ շինությունը ճանաչել օրինական։ 2․ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմաված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը բնակարանի համար սահմանել՝ 12,7 x 308,4 = 3917 ՀՀ դրամ, առկա է 1 միավոր դուռ և 2 միավոր պատուհանի փոփոխություն՝ 3084 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 7001 ՀՀ դրամ:

2. ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ բնակարանի ծավալից դուրս ինքնակամ կառուցված շինության զբաղեցրած պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել տվյալ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

3. Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի Հ. Թումանյան փողոց 4 շենքի 6 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Կարինե Վանուշի Կոստանյանի սեփականություն հանդիսացող շինության օրինականացման համար սահմանված 7001 ՀՀ դրամը 30-օրյա ժամկետում Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

4. Անշարժ գույքի միավորին 52․88քմ ընդհանուր մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին, որպես անշարժ գույքի մեկ միավորին թողնել՝ Վեդի համայնք, Լուսառատ բնակավայր, Հ.Թումանյան փողոց 4 շենքի 6 բնակարան հասցեն:

5.Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված շինության հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022RYGVNR/:

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner