Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ԱՐԱՐԱՏ ՔԵՆԻՆԳ ՖԵՔԹԸՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Գնունու Անդրեասյանի դիմումը՝ որոշում եմ
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոց 43 պահածոների գործարան հասցեում գտնվող, 03-014-0123-0001 կադաստրային ծածկագիրը կրող, «ԱՐԱՐԱՏ ՔԵՆԻՆԳ ՖԵՔԹԸՐԻ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում էլեկտրականության վահանակ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։