Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2018 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Քաղաքացիական օրենսգրքի> 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ, <Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին> 731-Ն և <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշումների դրույթներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 4,8քմ մակերեսով ավտոտնակը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում,կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

1.Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ըստ կառավարության որոշման 107-001 ծածկագիրը կրող բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում կառուցված 4,8 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի:

3. Օրինական ճանաչված 4,8 քմ  մակերեսով ավտոտնակին և զբաղեցրած 0,00048 հա հողամասին տրամադրել Վեդի քաղաքի, Արարատյան փողոց 42-17-1 հասցեն: 

4. Վեդի քաղաքի, Արարատյան փողոց 42-17-1  հասցում գտնվող 0,00048 հա հողամասի գործառնական նշանակությունը համայնքի գլխավոր հատակագծի համաձայն բնակավայրերի խառը կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:

5. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի, 35-րդ կետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` հողամասի համար 4,8 x 1242 =6240  ՀՀ դրամ , շինության համար 4,8 x 1300 =6240 ՀՀ դրամ ընդամենը 12480 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին Նիկոլայ Ալեքսանդրի Ստեփանյանին:

6.  Նիկոլայ Ալեքսանդրի Ստեփանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է մուծման Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:  Սահմանված կարգով և ժամկետում  վաճառքի գինը չվճարելու դեպքում 5  աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ, թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահան Նազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b8c8189f-5997-4003-bed8-eeca3913018b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner