Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հունիսի 2020 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌևՏՐԻ ՍՐԱՀԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Քաղաքացիական օրենսգրքի> 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, սեփականության իրավունքի թիվ 827323 վկայականը, հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ առևտրի սրահը  կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով,  կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ՝

1. Վեդի քաղաքային համայնքի Կոմիտասի փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող սեփականություն իրավունքով Գագիկ Վանուշի Գասպարյանին, Գրետա Ազիզի Գասպարյանին, Կարեն Գագիկի Գասպարյանին և Կարինե Գագիկի Գասպարյանին պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 38.30քմ  առևտրի սրահը ճանաչել քաղաքացիներ  Գագիկ Վանուշի Գասպարյանի, Գրետա Ազիզի Գասպարյանի, Կարեն Գագիկի Գասպարյանի և Կարինե Գագիկի Գասպարյանի սեփականության իրավունքը:

2. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի 22-րդ կետի ա ենթակետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` 38.30 x 2600= 99580 ՀՀ դրամ: 

3. Գագիկ Վանուշի Գասպարյանի, Գրետա Ազիզի Գասպարյանի, Կարեն Գագիկի Գասպարյանի և Կարինե Գագիկի Գասպարյանի  կողմից 2-րդ կետում նշված օրինականացման համար վճարման ենթակա գումարը, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահան Նազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3115550f-1dee-49d6-beee-a72e9d3491f9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner