Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 05/12/2023 15:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ ԱՐԱՄ ՇԻՐԻՆՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Այգավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, որին ներկա էին նաև բնակավայրի բազմաթիվ բնակիչներ:

Համայնքի ղեկավարն անրադարձ կատարեց հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բնակավայրի մասով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի, ինչպես նաև աղբահանության և ջրի վարձավճարների հավաքագրման աշխատանքների կատարողականին, նշելով, որ ներկա պահին շատ ցածր է բնակավայրի կատարողականը, որի համար անհրաժեշտ է, որ բնակիչները կատարեն համայնքի նկատմամբ իրենց ունեցած հարկային պարտավորությունները, քանի որ իրենց վճարած հարկերից է ձևավորվում նաև համայնքի բյուջեի միջոցները, որոնց հաշվին էլ բնակավայրում իրականացվում են բազմաթիվ շինարարական և բարեկարգման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարը հանձնարարեց Այգավան բնակավայրի վարչական ղեկավարին՝ հետևողական աշխատանքներ կատարել բնակավայրի հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, իսկ իրենց պարտավորությունները չկատարած բնակիչների նկատմամբ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner