Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 19/07/2023 11:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՄԵԽԱԿ ԽՈՍՏԵՂՅԱՆ, ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՖԱՐՖԱՐՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄԵՀՐԱԲՅԱՆ, ԴԱՎԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՄԱՐՏԻԿ ԹԵՎՈՆՅԱՆ, ՆՈՐԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ԱՐԱՄ ՇԻՐԻՆՅԱՆ, ԱՐԱՄ ԱՐՏԱՇՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՄԻՐԶՈՅԱՆ, ՄԱՐՈ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՄԻՍԱԿ ՍԱՆԹՈՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱԼԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը անրադարձավ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, նշեց, որ հայտարարված գրեթե բոլոր մրցույթներում ունենք հաղթող մասնակիցներ, որոնց մի մասի հետ արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր և համաձայնագրեր, իսկ աշխատանքները մեկնարկել են։

Համայնքի ղեկավարը նշեց, որ ամռան տապով պայմանավորված, համայնքում մեծացել է ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի խնդիրը։ Նշեց,որ այդ խնդրի լուծման ուղղությամբ բանակցություններ են տարվում մատակարար ընկերությունների հետ,սակայն միաժամանակ անհրաժեշտություն կա որպեսզի բնակավայրերում բնակիչների հետ տարվեն համապատասխան բացատրական աշխատանքներ առ այն,որ նման չորային պայմաններում անհրաժեշտ է ջուրը օգտագործել խնայողաբար և նպատակային, բացառելով՝ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հանգամանքը։

Անրադարձ կատարվեց նաև համայնքի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը,որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց,որ համապատասխան տեխնիկան արդեն տևական ժամանակ է ինչ բնակավայրերի մի մասում իրականացնում է ինչպես գյուղական, այնպես էլ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ,որոնք ընդգրկելու են համայնքի բոլոր բնակավայրերը։

Խորհրդակցության արդյունքում համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևողական լինել քննարկման արդյունքում բարձրացված հարցերին և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner