Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 26/02/2024 08:30
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի փետրվարի 26-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2023թ-ից մինչև օրս աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը՝ ըստ ստորաբաժանումների, նշեց, որ հանձնարարականների կատարման համար տրված ժամկետները անհրաժեշտ է կատարել սահմանված ժամկետներում և այսուհետ սահմանված ժամկետները խախտած աշխատակիցները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության:

Աշխատակազմի քարտուղարը անրադարձավ նաև աշխատակազմում ներքին կարգապահության ամրապնդման կարևորությանը, նշելով, որ վերջինս կարևոր նշանակություն ունի աշխատանքի արդյունքների վրա և անհրաժեշտ է խստորեն պահպանել աշխատակազմում սահմանված ներքին կարգապահությունը, հետևողական լինել աշխատանքի հաճախումներին, հավելեց, որ այն աշխատակիցները, ովքեր կթերանան իրենց աշխատանքում ևս ենթարկվելու են պատասխանատվության: 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner