Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 19/02/2024 17:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՖԱՐՖԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՄԻՍԱԿ ՍԱՆԹՈՅԱՆ, ԱՐԱՄ ԱՐՏԱՇՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄԵՀՐԱԲՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԱՄ ՇԻՐԻՆՅԱՆ, ՄԱՐՏԻԿ ԹԵՎՈՆՅԱՆ, ԱԼԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՆՈՐԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԱՐՈ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի փետրվարի 19-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ:

Օրակարգում՝ Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների 2023 թվականի կատարած աշխատանքների ամփոփում և այլ ընթացիկ հարցեր:

Համայնքի ղեկավար Գ.Սարգսյանն իր խոսքում անրադառնալով բնակավայրերում 2023 թվականի կատարված աշխատանքներին, նշեց, որ հիմնականում 2023 թվականին նախատեսված աշխատանքները կատարվել են, իսկ դրանց մի մասը, որոնք տեխնիկական պատճառներով չի հաջողվել կատարել տեղափոխվել են 2024 թվական,նշեց,որ անհրաժեշտ է հետևողական լիներ նշված աշխատանքների կատարման ընթացքներին և որ վարչական ղեկավարները այդ գործում ունեն առանցքային դերակատարում:

Վարչական ղեկավարների կողմից հարց բարձրացվեց, որ բնակավայրերում շինարարական աշխատանքների կատարումից հետո ճանապարհներում և դրանց կողնակներում կուտակվում է շինարարական աղբ: Համայնքի ղեկավարը հարցի կարգավորման նպատակով համապատասխան հանձնարարական տվեց աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու նպատակով:

Խորհրդակցությանը ներկա ավագանու անդամների և վարչական ղեկավարների հետ քննարկվեց ավագանու անդամների՝ բնակավայրեր կատարվող շրջայցները էլ ավելի ակտիվացնելու անհրաժեշտության մասին, հաշվի առնելով բնակավայրերում առկա խնդիրները և հատկապես այն բնակավայրեր այցելությունների կարևորությունը, որտեղից համայնքի ավագանու կազմում համապատասխան անդամներ ներգրավված չեն:

Քննարկվեցին այլ հարցեր:

Հաջորդիվ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ,որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, խրհրդականները, օգնականները:

Օրակարգում՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2023 թվականի կատարողականի արդյունքների ամփոփում:

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով ներկայացրեր 2023 թվականին կատարված աշխատանքների կատարողականը:

Ավագանու անդամ Ա.Միրզոյանը նշեց, որ քաղաքաշինության ոլորտին առնչվող, աշխատակազմ մուտքագրված դիմումներին հիմնականում ընթացք է տրվում ժամկետների խախտումներով:

Քննարկվեցին այլ հարցեր, որոնց կատարման համար համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner