Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 18/04/2024 10:00
Վարող ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի ապրիլի 18-ին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2023թ-ի 4-րդ եռամսյակում ՀՀ Արարատի մազպետի աշխատակազմի կողմից կատարված իրավական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները՝ ըստ ոլորտների: Նշեց, որ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ համապատասխան գրություն է պատրաստվել՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ ուղարկելու համար:

Այնուհետև, անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքին՝ ըստ ստորաբաժանումների, նշեց, որ հանձնարարականների կատարման համար տրված ժամկետները անհրաժեշտ է կատարել սահմանված ժամկետներում և այսուհետ սահմանված ժամկետները խախտած աշխատակիցները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության:

Պարոն Ստեփանյանը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ կատարել համայնքի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner