Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Ռոմիկ Կամոյի Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0224-0004 ծածկագիրը կրող /վկայական՝ 05092023-03-0008/ գյուղատնտեսական նշանակության 0.35հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: