Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Գագիկ Արամի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի՝
1․1․ 03-041-0137-0007 ծածկագիրը կրող /վկայական՝ 1435086/ գյուղատնտեսական նշանակության 0.51հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
1․2. 03-041-0152-0052 ծածկագիրը կրող /վկայական՝ 13122016-03-0012/ գյուղատնտեսական նշանակության 0.137հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: