Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Գնելի Ալեքսանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Հ. Թումանյան փողոց 2/8 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0074-0031 կադաստրային ծածկագիրը կրող, Անահիտ Գնելի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում նկուղային հարկով երկհարկանի գրասենյակ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։