Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մաքսիմ Լավրենտի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Պ. Սևակի փողոց 29 հողամաս հասցեում գտնվող, 03-093-0040-0019 կադաստրային ծածկագիրը կրող, Մաքսիմ Լավրենտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողամասում՝ մեկ հարկանի բնակելի տուն և ավտոտնակ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մաքսիմ Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: