Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 921-Ն որոշման պահանջները, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների վճարի արտոնություն սահմանելու մասին» N 9-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1. Որոշման 1-ին և 2-րդ կետերը ամբողջությամբ շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
2. 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաները.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: