Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Սուրիկ Ժորայի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր,  Ա. Իսահակյան փողոց, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-004-0090-0009/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Իսահակյան փողոց, 1 բնակելի տուն հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011BNVMEBV/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Իսահակյան փողոց, 1/1 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011EV9LGQN/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սուրիկ Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։