Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 307
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2021 թվականի N 307

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության <Քաղաքացիական օրենսգրքի> 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշման, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ իրականացված շինությունները  կառուցված  չեն Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով, կառույցված շինությունների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. հիմք ընդունելով քաղաքացի Սվետիկ Մարգարյանի դիմումը և անշարժ գույքի բաժանման հատակագծերը, որոշում եմ.

1. Վեդի քաղաքային համայնքի 03-004-0075-0004 ծածկագիրը կրող անշարժ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու արդյունքում նոր առաջացած միավորներին, անշարժ գույքի բաժանման հատակագծերի համաձայն տրամադրել հետևյալ հասցեները`
ա/ 0.0794 հա հողամասին և առկա շենք-շինություններին տրամադրել Պուշկինի փողոց թիվ 4 հասցեն:
բ/ 0.1726 հա հողամասին և առկա շենք-շինություններին տրամադրել Պուշկինի փողոց թիվ 4/1 հասցեն:

2. 0.0794 հա հողամասում առկա ինքնակամ կառուցված 13.6 քմ ծածկը և 11.2 քմ հավաբունը, 0.1726 հա հողամասում առկա ինքնակամ կառուցված 44.30 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ճանաչել Սվետիկ Վասիլի Մարգարյանի /ծնված 23.05.1953թ./ սեփականության իրավունքը:

3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի 22-րդ կետի ա ենթակետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` շինությունների համար 69.1x1422=98270 ՀՀ դրամ: 

4. Սվետիկ Վասիլի Մարգարյանի կողմից 2-րդ կետում նշված օրինականացման համար վճարման ենթակա գումարը, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner