Ս/թ-ի սեպտեմբերի 9-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցները:
Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:
Աշխատակազմի քարտուղարը ամոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշեց, որ անհրաժեշտ է ապահովել պատշաճ մասնակցություն 10.09.2025 թվականին գումարված համայնքի ավագանու նիստին:
Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Աշխատակազմի քարտուղարը կրկին նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել առևտրի և ծառայությունների ոլորտում հսկողության իրականցման ուղղությամբ և արդյունքների մասին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներին փոխօգնության կարգով մասնակից դարձնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի աշխատակիցներին:
Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |