Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վեներա Պարույրի Մկրտչյանի դիմումը` որոշում եմ.
1. Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայր, Մ. Գևորգյան փողոց, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-073-0010-0008/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Նոր Ուղի բնակավայր, Մ. Գևորգյան փողոց, 1 բնակելի տուն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03027WKJKXK8/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Նոր Ուղի բնակավայր, Մ. Գևորգյան փողոց, 1/1 բնակելի տուն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03999DZQTGCD/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: