Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 801-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 801-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» 731-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-004-0089-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, 0․00233հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 22․75քմ նկուղը և 23․3քմ մակերեսով ավտոտնակը ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, որ շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Ժաննա Յուրիկի Սահրադյանի /ծնված՝ 03.08․1974թ./ դիմումը՝ որոշում եմ․

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-004-0089-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, 0․00233հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 22․75քմ նկուղի և 23․3քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023XSA4H4/։

3. ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել՝ հողամաս՝ 23,3x1877,7=43750 ՀՀ դրամ, շինություն՝ /նկուղ և ավտոտնակ/ 46,05x1422=65483 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 109233 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ժաննա Յուրիկի Սահրադյանին։

4. Ժաննա Յուրիկի Սահրադյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner