Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Արարատի Մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 17-ի՝ «Սահակ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին» N 767-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ հիմնական մասի, 1-ին կետից հանել «և» տառը, «պարիսպ» բառը:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։