Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետի դրույթները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 17-ի N 2/փ-190 եզրակացությունը և հաշվի առնելով Կարեն Անդրանիկի Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0163-0010 կադաստրային ծածկագիրը կրող, Կարեն Անդրանիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.0882 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. 03-096-0163-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0.0882 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900 425 102 143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: