Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետի դրույթները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 2/փ-238 եզրակացությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի 03-075-0107-0001 կադաստրային ծածկագիրը կրող հողամասից 0.20127 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառանական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել հատուկ նշանակության հողերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: