Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՄԱՐ ԳՐՈՒՊ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող օգտակար հանածոյի /ավազակոպճագլաքար/ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 20-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ՄԱՐ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Նոր Կյանք, Արարատյան 104) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող օգտակար հանածոյի /ավազակոպճագլաքար/ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |